Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն գրքեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն : «Դրանք Շուշիի մասին հետազոտություններ են, արխիվային լուսանկարներով, վերլուծություններով, գիտական աշխատանքներով, թերթերով, ամսագրերով: Ցուցադրություններում ներկայացված է նաև Շուշիի արվեստն ու արհեստները, թե 1852 թվականից ի վեր տեղի հայ բնակչությունն ինչով էր զբաղվում: Որպես խոսուն փաստեր՝ օգտագործել ենք 1920 թվականին Շուշիի ուսումնական հաստատությունների կողմից տրված հին վկայականների բնօրինակներ, որոնք գրված էին միայն հայերեն և ռուսերեն լեզուներով: 1800 ֊ական թվականների փոստային բացիկներ, որոնց վրա գրված էր բացառապես քաղաքի անվան հայերեն՝ Շուշի տարբերակը: Լուսանկարներ, հին արխիվային պաստառներ՝ Շուշիի ճարտարապետական հուշարձանների մասին: Խոսվում է նաև բնակչության էթնիկական կազմի մասին՝ սկսած 1823 թվականից, մինչև 2015 թվականը: «Հոգևոր Շուշի» պաստառի վրա ներկայացված է Շուշիի եկեղեցիների պատմությունը, «Կրթությունը Շուշիում՝ 19-րդ դար» ցուցապաստառին՝ կրթական հաստատություններում դասավանդվող առարկաների թիվը և լեզուները: Ի դեպ, ցուցանմուշների մեծ մասն առաջին անգամ է ներկայացված ցուցադրության»,- մանրամասնել է Հ. Ավանեսովը: Նա ընդգծել է, որ այս ամենը փաստում է, որ Շուշին եղել ու մնում է ՀԱՅԿԱԿԱՆ: Ցուցահանդեսին ներկայացված ցուցանմուշների տրամադրման համար Հ. Ավանեսովը Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, Արցախի պատմաերկրագիտական թանգարանին, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը, որից հետո բոլոր ցուցանմուշները կտեղադրվեն Մեսրոպ Մաշտոց համալսարանի պաշտոնական կայք֊ էջում: Տեղադրված կլինեն նաև օբյեկտիվ թվայնացված գրքեր, տեղեկատվական փաստաթղթեր, թերթեր, ամսագրեր և այլ կարևոր նյութեր: Այն հստակ աղբյուր է դառնալու բոլոր հետազոտողների համար, ովքեր ցանկություն կունենան Շուշիի մասին վերլուծական աշխատանք կատարել կամ զբաղվել հրատարակչությամբ։
18:24
18:07
17:47
17:27
17:04
16:48
16:24
16:08
15:33
15:06
14:06
13:45
13:22
13:09
12:44
12:22
11:52
11:35
11:19
11:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45