Մելինդա Գեյթսը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ ամուսնալուծությանը սկսել է նախապատրաստվել գրեթե երկու տարի առաջ, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներն եւ փաստաթղթերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դրանց տվյալներով՝ տիկին Գեյթսն առնվազն 2019 թվականից փաստաբանների հետ քննարկում է ամուսնալուծության հարցը՝ միանգամից կապվելով մի քանի փաստաբանական գրասենյակի հետ: Ինչպես նշում է թերթը, զույգը չի նշել ամուսնալուծության պատճառը, սակայն աղբյուրները հայտնում են, որ տիկին Գեյթսը նաեւ մտահոգված էր ամուսնու շփումներով հանգուցյալ բանկիր Ջեֆրի Էփշտեյնի հետ, ով մեղադրվում էր անչափահասների վաճառքի մեջ՝ նրանց սեռական շահագործման նպատակով:
Տիկին Գեյթսը 2019 թվականի հոկտեմբերին բազմիցս զանգահարել է խորհրդատուներին այն բանից հետո, երբ Գեյթսի եւ Էփշտեյնի հանդիպումների մասին հաղորդումներ հայտնվեցին ԶԼՄ-ներում, վկայում են փաստաթղթերը, որոնք հայտնվել են պարբերականի տրամադրության տակ: Ինչպես նշում է թերթը, Գեյթսի ներկայացուցիչները դեռ 2019-ին հայտարարել էին, որ Microsoft-ի հիմնադիրը Էփշտեյնի հետ քննարկել է բարեգործությունը, սակայն նա զղջում է այդ հանդիպումների համար եւ դրանք սխալ է համարում:
Թերթը նշում է, որ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել ամուսնալուծության պատճառները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝Մելինդան, հայտարարել են ամուսնալուծվելու մասին: Գեյթսերը հայտարարել էին, որ 27 տարվա ամուսնության ընթացքում նրանք դաստիարակել են երեք հիանալի երեխաների եւ բարեգործական հիմնադրամ են ստեղծել, որը գործում է ամբողջ աշխարհում: Զույգը ծանոթացել էր 1987 թվականին, երբ Մելինդան միացել էր Microsoft-ին: Նրանք ամուսնացել էին 1994 թվականին Հավայան կղզիներում: Գեյթսը հինգ ամենահարուստ գործարարներից մեկն է, նրա ընտանիքի կարողությունը 130 միլիարդ դոլար է գնահատվում:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03