ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում «շարունակվող բռնության» պատճառով և Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարեցնելու պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից: Այդ մասին ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի՝ մայիսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ: «(ՄԱԿ-ի) գլխավոր քարտուղարը խորին մտահոգություն է հայտնում օկուպացված Արևելյան Երուսաղեմում շարունակվող բռնության, ինչպես նաև տներից պաղեստինցի ընտանիքների հնարավոր վտարման առիթով Շեյխ Ջարայի և Սիլվանի շրջաններում: Նա համառորեն Իսրայելին կոչ է անում դադարցնելու շենքերի քադնումը և բնակչների վտարումը՝ միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրվունքների հարցերով միջազգային իրավրունքի շրջանակներում իր պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել է Դյուժարիկը: Գուտերիշը նաև հավաստել է իր հանձանառությունն աջակցելու պաղեսինցիներին և Իսրայելի քաղաքացիներին հակամարտության կարգավորման հարցում՝ միջազգային իավունքի նորմաներին, երկկողմ համաձայնագրերին և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան: Իսրայելի իշխանությունները պետք է դրսևորեն առավելագույն զսպվածություն և հարգեն խաղաղ ժողովների ազատության իրավունքը: Բոլոր ղեկավարները պարտավոր են գործելու ծայրահեղականների դեմ ե բացահայտորեն հանդես գալու բռնության և սադրանքի ցանկացած ակտերի դեմ: Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ է անում պահպանելու և հարգելու սրբազան վայրերի ստատուս քվոն»,- հավելել է Դյուժարիկը: Մայիսի 9-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 10-ին կանցկացնի նիստ, որտեղ կքննարկի Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների և իսրայելացի ոստիկանների միջև ընդհարումների շուրջն առաջացած իրավիճակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:24
18:07
17:47
17:27
17:04
16:48
16:24
16:08
15:33
15:06
14:06
13:45
13:22
13:09
12:44
12:22
11:52
11:35
11:19
11:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45