Այն քաղաքական ուժը, որն ընտրություններից հետո կսեղմի Նիկոլ Փաշինյանի ձեռքը և կգնա նրա հետ համագործակցության, կդառնա պատասխանատուն Արցախի հանձման և զոհված, հաշմված և գերեվարված տղաների համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մենք միավորվել ենք տարբեր ալիքներով և ունենք մեկ օրակարգ։ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի կորստի համար, և մենք մեր տեսլականում պետք է ունենանք Հադրութի և Շուշիի վերադարձը, բայց ես դեմագոգիկ կհամարեմ այն ուժին, որը կասի, որ ես կլուծեմ այդ հարցը հունիսի 22-ին, եթե դուք ինձ ձայն տաք հունիսի 20-ին։ Այո, Հայաստանում կա ապագա, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը և նիկոլականությունը»,- ասաց նա։ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է և չի կարող վերացնել պատերազմի հետևանքները․ «Ես աշխատում եմ իրեն չլսել, որպեսզի խնայեմ նյարդերս։ Բայց քիչ առաջ պատահաբար լսեցի, որ Ազգային ժողովում իրեն հարց են տալիս, թե ինչ կաներ ինքը, եթե հնարավորություն ունենար ժամանակը վերադարձներ։ Եվ պարզվեց, որ պատերազմի մասով այդ մարդն ըստ էության ոչինչ չէր փոխի»։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր տեղը հայոց պատմության ժողովրդի պատմության մեջ դավաճանների կողքին ամրագրված է։ «Մեր խնդիրը նիկոլականությունն է։ Մարդիկ, որոնք ունեն աքսիոմատիկ ձևակերպված նախադասություններ՝ Նիկոլը Սյունիքն էլ հանձնի, միայն էս ինչը չգա։ Ես ձեզ չեմ հասկանում՝ դուք ինչպես կարող եք գնալ քվեախցիկի առաջ և քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Հատկապես այն մարդկանց, որոնց որդիները զոհվել են, ձեր որդին կարող էր ողջ լինել։ Ես ձեզ չեմ ներելու երբեք նույնքան, որքան չեմ ներելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե մենք կորցնենք Հայաստանը, Նիկոլը կարող է ասել, որ ինձ պատժելու փոխարեն դուք ինձ ընտրեցիք։ Այստեղ անձի հարց չէ, զոհասեղանին դրված է Հայաստանի գոյության հարցը՝ Հայաստանը լինելո՞ւ է, թե՞ դառնալու է Թուրքիայի վիլայեթը»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը։
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
10:29
10:12
09:44
09:19
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47