ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին հանձնարարել են այս տարվա նոյեմբերին ներկայացնել «ԵՄ ռազմավարական կողմնացույց» կոչվող առաջին եվրոպական ռազմական հայեցակարգի նախագիծը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը կկայանա երկուշաբթի՝ Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համաձայն 2019-2024 թվականների ռազմավարական օրակարգի, Խորհուրդը ԵՄ-ին կոչ է անում հետեւել գործողությունների առավել ռազմավարական ընթացքին եւ մեծացնել ինքնավար գործելու իր ներուժը: ԵՄ-ն պետք է խթանի իր շահերն ու արժեքները եւ կարողանա դիմակայել գլոբալ սպառնալիքներին ու անվտանգության մարտահրավերներին,- նշվում է դրանում,- Հետեւաբար, Խորհուրդը արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին կոչ է անում ներկայացնել «Ռազմավարական կողմնացույց»-ի առաջին նախագիծը՝ 2021 թվականի նոյեմբերին կայանալիք խորհրդի նիստում քննարկման համար»:
Բացի այդ, «Խորհուրդը առաքելությունների եւ գործողությունների հարցում ԵՄ կարողությունների ամրապնդման», ինչպես նաեւ «ժամանակին եւ արդյունավետ որոշումներ կայացնելու համար հարցը դիտարկելու» կոչ է անում: «Պետք է լրացուցիչ աշխատանք կատարվի այն բանի համար, որ անդամ երկրներին խրախուսի բարելավել ուժերի ձեւավորումը եւ առաքելությունների ու գործողությունների համար բավարար միջոցներ ու անձնակազմ տրամադրի»,- ասվում է փաստաթղթում:
Նախարարներն ընդգծում են, որ «անվտանգության եւ պաշտպանության առումով ուժեղ ԵՄ-ն շոշափելի օգուտ կբերի տրանսատլանտյան եւ գլոբալ համագործակցությանը»: «Խորհուրդը վերահաստատում է միջազգային գործընկերության առանցքային դերը բազմակողմ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը եւ ՆԱՏՕ-ն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ներկայումս Եվրամիությունը սկսել է մշակել Եվրամիության առաջին ռազմական հայեցակարգը՝ «ԵՄ ռազմավարական կողմնացույցը»: Ներկայացնելով այս նախագծի հիմնական սկզբունքները՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ այս աշխատանքի նպատակներից մեկը պետք է լինի Եվրամիության համար որոշ ռազմավարական ինքնավարության ձեռքբերումը: Նա նաեւ հավաստիացրել է, որ ԵՄ-ն չի հավակնում առանց ԱՄՆ-ի վրա հույս դնելու ապահովել սեփական անվտանգությունը, այլ մտադիր է միայն պայմաններ ստեղծել՝ առանց ՆԱՏՕ-ի մասնակցության, անկախ օտարերկրյա ռազմական առաքելություններ իրականացնելու համար:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44