Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի եւ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 7-ի գիշերը Երեւանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Ոստիկանությունից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթեւեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 18 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 1, վերասարքավորված խլացուցիչով՝ 1, փոխարինված համարանիշերով՝ 2 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող 14 անձ, որոնցից երկուսը նաեւ վարորդական իրավունքի վկայական չուներ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03