Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան՝ հիշեցնելով, որ ինքը 2008 թվականին զգուշացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային աչք չփակել այդ ժամանակ Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժմանը:
«Միջազգային իրավունքը հստակորեն խախտվել էր, չնայած դրան՝ քիչ բան արվեց»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի կայքը:
«Վեց տարի անց՝ 2014 թվականին, մենք տեսանք դրա կրկնությունն Ուկրաինայում: Ինքնիշխան պետության մի մասն անեքսիայի ենթարկվեց, մի մասը վերածվեց պատերազմի դաշտի: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Եվրոպայում սահմանները փոփոխվեցին ուժի միջոցով: Սահմանները փոխելու համար ուժի կիրառման արգելքը դրված է ՄԱԿ-ի կանոնադրության սրտում»,-ասել է նա։
Ըստ նրա՝ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում շարունակվում է:
«Վրաստանի և Ուկրաինայի տարածքներն օկուպացված են մնում օտարերկրյա ռազմական ուժի կողմից, «սառած» հակամարտությունները պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում»,- հավելել է նա՝ կոչ անելով միջազգային նորմեր և մեխանիզմներ սահմանել միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու համար:
«Եթե ՄԱԿ-ը չսկսի ավելին անել, այն ժամանակի ընթացքում կկորցնի ակտուալությունը: Երբ մենք համաշխարհային մարտահրավերի ենք բախվում, ՄԱԿ-ը պետք է առաջին վայրը լինի լուծում գտնելու համար, ոչ թե վերջինը, երբ բոլոր տարբերակները սպառվել են՝ իմանալով, որ միևնույն է՝ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է նա:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47