«Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների դադարեցումից հետո», - նշում է Քեն խաչիկյան ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի փոխանցմամբ, Վաշինգտոնում տեղակայված Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), որը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով համագործակցում է Երևանում տեղակայված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLC) հետ անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացված երեք ռազմագերիների ազատ արձակմանը: 2021 թվականի մայիսի 4-ին երեք ռազմագերիներ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ, հայրենադարձվեցին Հայաստան՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի աջակցությամբ և օժանդակությամբ: Ռոբերտ Վարդանյանի (19 տ.), Սամվել Շուխյանի (22 տ.) և քաղաքացիական անձ Սեյրան Թամրազյանի (46 տ.) ազատ արձակումը վկայում է գերիների հարցում իրավական միջնորդական աշխատանքների առաջընթացի մասին: Ներկայումս Վարդանյանը և Թամրազյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են, իսկ Շուխյանը վերականգնվում է տանը: Մինչ այժմ ALC-ն և ICLC-ը ՄԻԵԴ են ներկայացրել գրեթե 100 գործ՝ ռազմագերիների ինչպես անվտանգության, այնպես էլ բարեկեցության ապահովման և նրանց անհապաղ ազատ արձակման պահանջով: ALC-ը և ICLC-ը համագործակցում են 2021 թ. հունվարից՝ Ադրբեջանի կողմից անօրինական գերության մեջ պահվող նույնականացված հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանելու համար և շարունակում են մնալ հայ ռազմագերիների ազատ արձակման շարժման առաջատարները: Հայ ռազմագերիների անունից ALC-ի շահերի պաշտպանությունը ներառում է հանդիպումներ միջազգային կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հետ` Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար: «Մենք խրախուսում ենք Միացյալ Նահանգներին և Եվրոպական կառավարություններին, միջազգային միջնորդ կազմակերպությունների և սուբյեկտների հետ միասին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների և 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության պայմանների: Այնուամենայնիվ, ALC-ն խորապես մտահոգված է Ալիևին հաճոյանալու անտեղի ջանքերով, որով ապօրինի պահվող հայ ռազմագերիները պարզապես ներկայացվում են որպես կալանավորված անձինք: Այս բառամթերքը ծառայում է միայն ռազմատենչ բռնապետին խրախուսելու համար և վտանգի տակ է դնում անմեղ կյանքերը»,- ընդգծում է ALC-ի նախագահ Քեն Խաճիկյանը: ALC-ն, ICLC-ի հետ համագործակցությամբ, կշարունակի հետապնդվել բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև 19 հայ ռազմագերիների հարցը, ովքեր ապօրինի կերպով պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից և սպանվել են գերության մեջ: «Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների դադարեցումից հետո», - նշում է Ք. Խաչիկյանը: Վաշինգտոնում տեղակայված ALC-ն շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է հետապնդել արդարություն Հայոց ցեղասպանությունից բխող մարդու իրավունքների խախտումների համար, ներառյալ Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածաշրջանային անվտանգությունը: ALC-ը նաև ներկայացրել է նաև 19 հայ ռազմագերիների վերաբերյալ հակիրճ տվյալներ, ովքեր դաժանորեն սպանվել են գերության ընթացքում։ Հայտարարության անգլերեն տեքստին և 19 հայ զոհերի տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55