ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ) մտահոգություն է հայտնել Պաղեստինի գրավյալ տարածքներում եւ Իսրայելում բռնությունների սրման կապակցությամբ եւ կոչ է արեց դադարեցնել այն: Ինչպես երեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է այս գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, ՄԻԳՀԳ-ն «դատապարտում է սադրանքները», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խորապես մտահոգված ենք վերջին օրերին բռնության աճով պաղեստինյան օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմում եւ Իսրայելում,- ասել է նա:- Մենք դատապարտում ենք այդ բռնությունը եւ բռնության ցանկացած դրդում, ինչպես նաեւ՝ էթնիկական պառակտումներն եւ սադրանքները»:
Քոլվիլը, վկայակոչելով պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալները, ասել է, որ մայիսի 7-ից 10-մ ընկած ժամանակահատվածում 915 պաղեստինցի է վիրավորվել Արեւելյան Երուսաղեմում, իսկ ավելի քան 200-ը՝ Արեւմտյան ափին: Նրանց մեծ մասը վիրավորվել է իսրայելական անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում: Մայիսի 10-ի դրությամբ ՄԻԵԴ-ը տեղեկություններ է ստացել նաեւ շուրջ 20 իսրայելցի, հիմնականում անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների վնասվածքների մասին:
Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ «չպետք է ուժ կիրառվի նրանց նկատմամբ, ով խաղաղ կերպով իրացնում է իր իրավունքները», իսկ դրա անհամաչափ կամ անհարկի օգտագործումն արգելված է: Խոսելով պաղեստինյան զինված խմբավորումների կողմից Իսրայելի դեմ հրթիռային հարձակումների մասին՝ Քոլվիլը նշել է, որ «Իսրայելի վրա արձակված հրթիռների նման անխնա զենքի օգտագործումը խստիվ արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ եւ պետք է անհապաղ դադարեցվի»: ՄԻԳՀԳ-ում հակառակորդ կողմերին կոչ են արել «հանդարտեցնել իրավիճակը եւ խուսափել հետագա բռնությունից»:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44