Ֆրանսիայի «փլուզման» մասին հայտարարող նամակի տակ ստորագրած զինվորականների թիվը շուտով ավելի շատ կլինի, քան իրենք՝ զինվորականները, ասել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը՝ մեկնաբանելով կոչի տակ ստորագրությունների թվի ավելացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս պահի դրությամբ նոր բաց նամակը ստորագրած ֆրանսիացի զինվորականների թիվը հասել է 211 189-ի:
«Սա անլուրջ է: Շուտով ստորագրություններն ավելի շատ կլինեն, քան իրենք՝ զինվորականները»,- RTL ռադիոկայանի եթերում ասել է Դարմանենը՝ մեկնաբանելով նոր թվերը:
Ավելի վաղ նա անանուն կոչը հրապարակած զինվորականներին մեղադրել էր համարձակություն չունենալու մեջ եւ նրանց խորհուրդ էր տվել գնալ ընտրությունների, եթե ինչ-որ բանից դժգոհ են:
Լույս երկուշաբթի գիշերը Valeurs Actuelles ամսագիրը բաց նամակ է հրապարակել ֆրանսիական գործող զինվորականների մի խմբի կողմից, որոնք դատապարտում են ֆրանսիական իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների բողոքին, որոնք հայտարարել են երկրում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին՝ կապված իսլամիստների եւ արվարձանների ավազակախմբերի կողմից հնարավոր սպառնալիքի հետ: Նոր տեքստի հեղինակները մատնանշում են երկրի քաղաքներում բռնության տարածումը, ինչպես նաեւ «ատելությունը Ֆրանսիայի եւ նրա պատմության հանդեպ»: Նրանց կարծիքով՝ «Ֆրանսիայում արդեն քաղաքացիական պատերազմ է բորբոքվում»: Այս նամակում նրանք իրենց համեմատել են Դիմադրության շարժման անդամների հետ, ովքեր «շարունակում էին պայքարել» եւ զոհվում էին, մինչ կոլաբորացիոնիստները որոշում էին զիջել զավթիչներին: Զնվորականները ցանկացել են անանուն մնալ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02