Մայիսի 10-ին ավարտվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալներով` այս փուլում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ։ Ըստ առարկաների՝ առավել մեծաթիվ են «Մաթեմատիկա», «Անգլերեն» «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից քննություն հանձնողները:
Մասնավորապես «Մաթեմատիկայի» քննության համար հայտագրվել է 5185, «Անգլերենի» քննության համար` 4342, իսկ «Հայոց լեզու և հայ գրականության» համար` 4074 դիմորդ (Արցախի Հանրապետության դիմորդները ներառյալ): Հայտերի ընդունելությունը կատարվել է առցանց` dimord.am էլեկտրոնային հարթակում: Առաջին փուլում դիմորդները հայտագրել են մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ անվճար և վճարովի համակարգեր:
Դիմորդների այս տարվա ընդունելության առաջին փուլի ամբողջական վերլուծությունը Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի առաջիկայում:
Հունիսի 26-ից հուլիսի 1-ը կկատարվի երկրորդ փուլով դիմում-հայտերի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Նրանց հայտագրումը կատարվում է նույն` մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով:
Հուլիսի 19-26-ը կատարվելու է լրացուցիչ փուլի հայտագրումը, որի ընթացքում բուհերում առկա թափուր մնացած տեղերի համար դիմորդները հնարավորություն ունեն վճարովի և անվճար համակարգերով հայտագրել մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:
Նշենք, որ 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել է 1824 անվճար և 21820 վճարովի տեղ։ Դիմորդներն ընդունելության համար կհանձնեն երկու միասնական քննություն:
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45