«Սա հերթական անիշխանության դրսևորումն է, որ ռուս խաղաղապահներն ու համայնքապետերն են բանակցում հակառակորդի հետ»- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։
Նրա խոսքով, Հայաստանը բառի բուն իմաստով անտեր պետություն է, չկա իշխանություն, կամ կա իշխանություն, որն ուղղակի ղեկավարվում է թշնամի պետության կողմից։
«Դուք կարդացե՞լ եք ՊՆ հերքումը, որ ոչ մի բան էլ տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է, լկտի սուտ է այն, ինչ ասում են։ Մենք տեսնում ենք զորքերը, տեսնում ենք, որ կան շրջափակման վտանգի տակ գտնվող զիվորներ..., խենթանոցի է նման։ Մեր իշխանությունները բառի բուն իմաստով զբաղված են Հայաստանի ներսում Ադրբեջանի հակառակորդներին չեզոքացնելով։ Նրանց խնդիրը մենք ենք՝ իրենց ընդդիմադիրները։ Նրանց խնդիրը տարածքների հետ կապված չի, քանի որ ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի նման երևույթի համար, կապիտուլյանտի համար ընդամենը տարածք է, ոչ թե հայրենիք։ Նա թքած ունի Արցախի վրա, Սյունիքի վրա»,- նշեց նա։
Ըստ Նարեկ Սամսոնյանի, Ադրբեջանի նկրտումները շատ կարճ կյանք են ունենալու, անգամ եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա կեղծել ընտրությունները, բոլորին սպանի, այդ ամենը կարճ է տևելու։
«Երբ իշխանափոխություն լինի, այդ դավաճանը կվտարվի իշխանությունից, մեր սահմանների դեմարկացիան վերանայվելու է։ Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մեծ ողբերգություն է։ Նիկո՛լ, թուրք բարեկամներդ մտել են Սյունիք, դու ու՞ր ես։ Որտե՞ղ է ՀՀ վարչապետն իր ողջ ոչնչությունների իշխանությամբ։ Այստե՞ղ էլ են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեղավոր»,- նկատեց նա։
Հասարակական գործիչը նշեց՝ չի բացառում, որ արտահերթ ընտրություններ չլինեն, անգամ՝ օրինակ՝ երկրում ռազմական դրություն մտցվի։ Ըստ նրա, հնարավոր է նաև, որ ընտրություններ լինեն, բայց առանց Սևանի, առանց Սյունիքի։
«Երբ ես տեսնում եմ սեփական որդու դահճի դեմ իրական պայքար մղող քաղաքական գործչի վրա հարձակվող ծնողի, ես հասկանում եմ՝ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02