«Նոյեմբերի 9-ին, երբ այս անասունն այդ փաստաթուղթը ստորագրում էր, պետք է այնքան գրագիտություն ունենար, որ այսօրվա առաջին կետը դարձներ երկրորդ կետ, իսկ զրոյական կետով որոշեին, որ կանգնեցնում են պատերազմը, որտե՞ղ են կանգնեցնում, այնտեղ գրված է՝ ով որտեղ կանգնած է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով այսօր Սյունիքի մարզում դեպի ՀՀ տարածք ադրբեջանցիների առաջխաղացմանը:
Բագրատյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե ինչո՞ւ են մեր ուժերը 40 կիլոմետր հետ բերվում, երբ փաստաթղթում նշված է, որ պետք է զորքերը կանգնեցվեն այնտեղ, որտեղ այդ պահին տեղակայված են, Փաշինյանը պատասխանել էր, որ բանավոր պայմանավորվածություն է եղել.
«Մեկը պետք է ասեր՝ անասուն, բանավոր չեն պայմանավորվում, նախօրոք գրեիր, թե որ գծի վրա եք կանգնում: Հիմա ադրբեջանցին գալիս, ասում է՝ ես GPS ունեմ, այս գիծն է, ու ամբողջ սահմանով ինքը տաշելով տանում է տասնյակ, հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր: Դու սկզբից պետք է պայմանավորվեիր, թե դու որտեղ ես կանգնում, գոնե այդ նոյեմբերի 9-ի թղթով նա կճանաչեր Հայաստանի սահմանը, բայց քանի որ մեր ղեկավարը տգետ, դավաճան է… Նույնն էլ նախագահն է, նոյեմբերի 10-ին հայտարարեց՝ մամուլից եմ իմացել, ինքն է, չէ՞, ՀՀ սահմանների պաշտպանը, պետք է ասեր՝ լավ, Ղարաբաղի հետ ես գործ չունեմ, վերաբերում է նաև Հայաստանին: Ես՝ որպես Հայաստանի նախագահ, ասում եմ՝ հարգելի պարոն վարչապետ, զիբիլ, խի՞ ես ստորագրել՝ առանց ճշտելու Հայաստանի սահմանները… Ենոքավան գյուղից եկած մի հատ գեղցի, անկիրթ, գնում-նստում, 5 րոպեում թուղթ է ստորագրում, արդյունքը՝ սա: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էլ ձայն չի հանում, այսօր էլ ձայն չի հանում, հենց հիմա Արմեն Սարգսյանը պետք է լիներ Սև լճում, թե չէ հես ա կանցնի մի ամիս, Արման Թաթոյանի հետ կգնա, գիշերը կայցելի սրա-նրա տուն ու կփախնի… Նիկոլն ու Արմեն Սարգսյանը պատժվելու են, չեք պատկերացնի՝ ոնց»:
Նախկին վարչապետը նաև անդրադարձավ ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների հանցավոր «անտարբերությանը»՝ ասելով, որ նրանք օր առաջ պետք է ձերբակալվեն.
«Պաշտպանության նախարարը՝ Վաղարշակ Հարությունյանը, պետք է ձերբակալվի, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ևեթ պետք է ձերբակալվի դավաճանության համար, ես ի՞նչ իմանամ, ես պնդում եմ, որ իրենք թշնամու հետ գործարքի մեջ են: Եթե դու պաշտպանության նախարար ես, պետք է ինձ պաշտպանես, բայց չես պաշտպանում, ինչո՞ւ ենք բյուջեից փող հատկացնում բանակին, ո՞ւմ է պետք այդ բանակը, այդ վախկոտների հավաքածուն: Վաղարշակ Հարությունյանը պատերազմի, գնդակի մասին լսում է, անմիջապես միզում է տակը ու ասում է՝ հետ եկեք, ես բացարձակ ճշմարտություն եմ ասում, բացարձակ: Այս մարդկանց ո՞նց կարելի է դնել երկիրը պաշտպանելու, ամենավախկոտ մարդիկ եկել են մեզ պաշտպանե՞ն… Սյունիքի մարզպետը պետք ձերբակալվի, որովհետև այսօր առավոտյան սուտ է խոսել, ասել է՝ նման բան չկա…»:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03