ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցները չունենալով ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն, որոշել են նույն օրը կնքել համապատասխան ԱՊՊԱ պայմանագրեր, որից հետո վերադառնալ վթարի վայր, և կազմակերպել կեղծ ավտովթար: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ վարորդներից մեկը՝ 33-ամյա տղամարդը, պատահարի և ԱՊՊԱ պայմանագրեր չունենալու մասին տեղեկացրել է ԱՊՊԱ ընկերության աշխատակցին, ով օժանդակել է՝ կնքելով համապատասխան պայմանագրեր: 2019թ. մարտի 29-ին հիշյալ վայրում կազմակերպել են իրենց մասնակցությամբ կեղծ ավտովթարը, որից հետո ավտոմեքենաներից մեկի սեփականատերը, զանգահարել է հիշյալ ապահովագրական կազմակերպության աշխատակցին, վերջինս էլ, կատարելով համապատասխան գործողություններ, փոխհատուցման դիմում է ներկայացրել ընկերությանը: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 33-ամյա տղամարդը 2020 թ. մայիսի 8-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում նույն քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի բակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է շենքի բնակիչներից մեկի հետ, հարվածներ հասցրել վերջինիս, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Մեկ ամիս անց, նույն տղամարդը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության, կեղծ փաստաթղթեր կազմելուն դրդելու, խուլիգանության և ծեծի, ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ խարդախության կազմակերպման և փաստաթղթեր կեղծելու, իսկ ԱՊՊԱ ընկերության աշխատակցին՝ խարդախության օժանդակման համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44