ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ պետք է դառնար իր ավագ որդի Բոն, որը մահացել է 2015 թվականի մայիսին: Մայիսի 13-ին այս խոստովանությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Բոյի մասին հարցը նախագահին տրվել է զրույցի ամենավերջում, որը նվիրված էր հիմնականում երկրում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: «Դուք միշտ ինձ անակնկալի եք բերում Բոյի (մասին հարցերով), Աստված օրհնի նրան: Նա պետք է նստած լիներ այս աթոռին»,- հայտարարել է Ջո Բայդենը: Բո Բայդենը մահացել է ուղեղի քաղցկեղից, երբ 46 տարեկան էր: Մահվանից սոսկ ոչ շատ առաջ է նա թողել Դելավերի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: Ջո Բայդենի առաջին կինը եւ 13 ամսական դուստրը 1972 թվականին զոհվել են ավտովթարի ժամանակ: Բոն մահացել է այն ժամնակ, երբ Ջո Բայդենը քննարկում էր 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Ջո Բայդենն այն ժամանակ հաշվի է առել նաեւ իր ընտանիքի անդամների պատրաստ լինելը երկարատեւ եւ ուժասպառ անող քարոզարշավին, որոնք, ինչպես եւ նա ինքը, վշտի մեջ էին մերձավորի կորստի պատճառով: Ինչպես ի վերջո այն ժամանակ հայտարարել է Ջո Բայդենը, նա որոշել է չմիանալ մրցարշավին, չնայած այն բանին, որ Բոն մահվանից ոչ շատ առաջ, ամերիկյան մամուլի տվյալներով, հորը համոզել է մասնակցել ընտրություններին: 2008 – 2009 թվականներին Բո Բայդենը Դելավերի Ազգային գվադրիայի՝ իր ստորաբաժանման կազմով մասնակցել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը: Եղել է զինվորական իրավաբան, ուներ մայորի կոչում: Իրաքում ծառայել է ԱՄՆ-ի ներկայիս պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրամանատարության ներքո, որն այն ժամանակ գտնվում էր իսկական զինվորական ծառայության մեջ՝ գեներալի աստիճանով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44