Բուհերի ընդունելության քննության հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվել է, արդեն պատրաստվում են քննություններին: ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասուլիսում ասաց, որ հայտերի ընդունման ժամկետում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը, որևէ խնդիր, որևէ խափանում չեն ունեցել, 24-ժամյա ռեժիսով դիրմորդները կարողացել են առցանց հայտագրվել: Քննությունները կազմակերպվելու են երկու փուլուվ: Նա նշեց, որ միայն նախորդ տարի էր ընդունելության քննությունը մեկ փուլով: ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, առաջին և երկրորդ փուլերի ավարտից հետո անցկացվում է մրցույթ: «Երկրորդ փուլը նախատեսում ենք բանակից զորացրվածների, սփյուռքից եկած հայրենակիցների համար, նաև այն դիմորդների, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլի ժամանակ: Երկրորդ փուլի հայտագրումը կայանալու է հունիսի 26-ից հուլիսի 1-ը»,- ասաց Կարո Նասիբյանը: Առաջին փուլն ավարտելուց հետո, նրա ներկայացմամբ, ունեն հետևյալ պատկերը՝ Հայաստանում միասնական քննություն հանձնողների թիվը 10 հազար 957 է, Արցախում՝ 529: «Արցախի Հանրապետությունում քննությունը կազմակեպվում է նույն թեստերով, ինչ Հայաստանում, հետևաբար, նրանց քննության օրը նույնն են, ինչ Հայաստանում»,- հայտնեց ԳԹԿ փոխտնօրենը: Նա տեղեկացրեց, որ միասնական քննություն հանձնողների ընդհանուր թիվը կազմում է 11 հազար 486 դիմորդ, ներբուհական քննություն հանձնողների թիվը՝ 1899 (ներբուհական քննություն հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները), բանավոր քննություն հանձնողներ թիվը, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, 854: Նասիբյանի խոսքով, ամենաշատ դիմորդները «Մաթեմատիկա» առարկայից են քննություն հանձնելու, բացառությամբ Արցախի և Տավուշի մարզի (գերակշռում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողների թիվը), այնուհետև «Անգլերեն», «Հայոց լեզու և գրականություն»: «Այս տարի 2019 թվականի և նախորդ տարիներ նման չէ, միասնական 3 քննությունից հանձնում են 2: Դիմորդներին տրված է հնարավորություն՝ ընտրելու «Օտար լեզու» կամ «Հայոց լեզու»: Դիմորդների զգալի մասն ընտրել է «Օտար լեզու»: Վերլուծության արդյունքը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ «Օտար լեզու» առարկայից, մասնավորապես «Անգլերենից», ավելի բարձր գնահատական են ստանում, քան «Հայոց լեզու»: «Օտար լեզվի» քննությունն ավելի հեշտ են հանձնում մեր դիմորդները, այդ իսկ պատճառով երևի գնացել են հեշտ ճանապարհով»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը: Նրա կարծիքով, այդ բացը կլրացվի, երբ »Հայոց լեզուն» պարտադիր կլինի բոլոր ընդունվողների համար: «Բարձրագույն կրթության» մասին օրենքով դա դառնում է պարտադիր: Ինչ վերաբերում է նախընտրելի մասնագիտություններին, նա ասաց, որ ամենից շատ՝ 591 հոգի, դիմել է Բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտությամբ սովորելու համար, երկրորդ տեղում՝ 337, ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ սովորելու համար են դիմել, այնուհետև ԵՊՀ «Իրավագիտություն»՝ 304, Տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»՝ 245, Բրյուսովի անվան պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտության համար՝ 245: Կ. Նասիբյանն ասաց, որ գրեթե միշտ էլ այս մասնագիտություններն են առաջատարները եղել, բացառությամբ «Սերվիս» մասնագիտությունից:
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
10:29
10:12
09:44
09:19
09:02
16:00
13:28
13:03
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47