ՀԱՊԿ-ը արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։ «Երեք օրվա ընթացքում մեխանիզմը սկսում է աշխատել։ Մեխանիզմը ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ ՀԱՊԿ-ի անդամ-երկրների մեջ, որի ընթացքում էլ ձեւավորվում է համապատասխան միջոցառումների առաջարկներ։ Միջոցառումների առաջարկներն էլ կախված են իրադարձությունների զարգացումից»,- նշեց փոխնախարարը։ Լրագրողի այն դիտարկմանը, որ հակառակորդը 250 հոգանոց զինվորականներով հատել է պետական սահմանը, արդյոք Հայաստանը 4-րդ հոդվածով չպե՞տք է դիմեր ՀԱՊԿ-ին, փոխնախարարն ասաց. «Անհրաժեշտություն կար նախ սկսելու քննարկումները ՀԱՊԿ-ի գործընկերների հետ՝ հասկանալու պրոցեդուրաները։ Պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի այս գործընթացը երբեք չի գործարկվել»։ Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելուն՝ Ապիտոնյանն ասաց. «Մենք իրավիճակի մասին տեղեկացրել ենք թե ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, թե ԵԱՀԿ-ի գործող նախագահողին եւ տեղեկացրել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին»։ ԱԳ փոխնախարարը նշեց, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշեց, որ այն ընթացքի մեջ է, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել նամակի բովանդակությունից։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55