Խորվաթիան Եվրամիությունում առաջինն է հաջողությամբ փորձարկել առողջության վկայականները, այսպես կոչված՝ քովիդ-անձնագրերը,- ասել է ՆԳ նախարար եւ ազգային ճգնաժամային շտաբի ղեկավար Դավոր Բոժինովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Առեւտրային գործակալությունը, որը պատասխանատու է տեխնիկական լուծման մշակման համար, հաջողությամբ փորձարկել է կենտրոնական թվային տերմինալը, եւ հաստատվել է, որ խորվաթական համակարգի բոլոր հիմնական բաղադրիչները աշխատում են եւ պատրաստ են սկսել սերտիֆիկատների տրամադրումը, որը հայտարարվում է հունիսի սկզբին»,- Բոժինովիչի խոսքերն է մեջբերում նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: «Համակարգը հաջողությամբ գեներացնում է QR կոդեր բոլոր երեք տիպի վկայագրերի համար՝ պատվաստումների, թեստավորումների, ինչպես նաեւ տարած հիվանդության մասին, եւ տերմինալի միջոցով «բանալիներ» է փոխանակում ԵՄ այլ անդամ երկրների հետ»,- նշել է Խորվաթիայի ՆԳՆ ղեկավարը: Նա հավելել է, որ այլ պետությունների կողմից տրված վկայագրերը ստուգելու համար ձեւաթուղթ է ստեղծվել, եւ ընդգծել է, որ համակարգի տեխնիկական պատրաստվածությունը նախատեսված ժամկետից երեք օր շուտ է հաստատվել: Խորվաթիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ Խորվաթիա է առաքվել արեւմտյան արտադրության 1,5 միլիոն դոզա տարբեր պատվաստանյութեր: Հինգշաբթի օրը երկրի չորս միլիոն բնակչության 29%-ը պատվաստումների մեկ դեղաչափ է ստացել, բնակչության 8%-ը ամբողջությամբ պատվաստվել է:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44