Հյուսիսային Իրաքի քրդաբնակ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունից մի ընտանիք Թուրքիայի հարավային Մերսին նահանգում բռնության է ենթարկվել։
Այս մասին հայտնում է Ahval թերթը՝ հղում տալով թուրքալեզու Mezopotamya լրատվական գործակալությանը։
«Գորշ գայլեր»-ին հատուկ ձեռքի նշանը ցույց տալով՝ 3 մարդ քարերով և մահակներով հարձակվել է ընտանիքի վրա, ինչի հետևանքով ընտանիքի անդամներից մեկը լուրջ վիրավորվել է, իսկ մյուս երկուսը վնասվածքներ են ստացել։ Անվտանգության ուժերի կողմից բերման ենթարկվածները նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով։
Ջիհան Քութլուք անունով քաղաքացին, որը օգնել է հարձակման ենթարկված ընտանիքին, նշել է, որ հարձակվողները մի քանի անգամ քարերով հարվածել են տղամարդուն, որը գլխի լուրջ վնասվածք է ստացել և արնաշաղախ եղել։
Հարձակվողները միջադեպից հետո փախուստի են դիմել՝ սպառնալով սպանել նրանց, ովքեր ցուցմունք կտան։
Նշենք, որ «Գորշ գայլեր»-ին հատուկ ձեռքի նշանը տարածված է «Գորշ գայլեր» խմբավորման շրջանում, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության շրջանում։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44