«ՀԱՄԱՍ» շարժումն Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին հայտնել է, որ դեէսկալացման առաջին պահանջը հրադադարի ռեժիմն է, հայտարարել է Պաղեստինի սահմաններից դուրս շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Թուրքիան, Կատարը եւ Եգիպտոսը ջանքեր են գործադրում՝ դեէսկալացման եւ Գազայի հատվածում եւ Երուսաղեմում Իսրայելի հարձակումների կասեցման համար»,- ասել է Մաշաալը: «ՀԱՄԱՍ»-ի պահանջները ներառում են իսրայելական անվտանգության պաշտոնյաների դուրսբերումն Ալ-Աքսա մզկիթից, հավատացյալների ազատ մուտքն այնտեղ, Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչների վտարման դադարեցումը եւ վերջին սրացման ընթացքում ձերբակալված բոլորի ազատ արձակումը: «Մենք միջնորդներին տեղեկացրել ենք, որ առաջին պահանջը ագրեսիայի դադարեցումն է»,- ասել է Մաշալը: Միեւնույն ժամանակ, «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ» բրիգադը, հայտարարել է իսրայելական Բեէր-Շեւի եւ Աշդոդ քաղաքների գնդակոծման մասին՝ Գազա քաղաքում Ալ-Շաթի փախստականների ճամբարի վրա իսրայելական ավիահարվածին ի պատասխան: Ավելի վաղ Իսրայելը գրոհել էր Գազայում գտնվող Ալ-Շաթի փախստականների ճամբարը, ինչի արդյունքում 8 մարդ էր զոհվել:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44