Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների կողմից «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից առաջ իր ելույթում ասաց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը» «Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանման ընթացքին»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, երկրին անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին ՀՀ գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս՝ հուսալու, որ նման պայմաններում հնարավոր է այսօր կկարողանալ գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից ու պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման ռելսերի վրա: «Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»,-ասաց Սերժ Սարգսյանը: ՀՀ 3-րդ նախագահն ասաց՝ ժամանակին իրենք ժողովրդին հաղթանակ են բերել. «Հայրենիքում, թե աշխարհի որևէ ծայրում հայը քայլել է գլուխը բարձր՝ որպես հաղթանակած ժողովրդի զավակ, որպես հաղթանակած ժողովրդի ներկայացուցիչ, մենք այդ հպարտությունը վերադարձնելու ենք, անհնարին ոչինչ չկա»,-ասաց Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը, խոսելով «Հայրենիք»-ի հետ դաշինք կազմելու մասին, նշեց, որ Արթուր Վանեցյանը ժամանակին է զգացել վտանգները և խոսել այդ մասին, բայց, ավաղ, նրան չեն լսել:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
15:55 15.06.25
11:06 16.06.25
11:44 16.06.25
10:57 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03