Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունն ավելի քան 20 միլիարդ դոլարով կրճատվել է Saturday Night Live (SNL, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում») հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել է Forbes հանդեսը: Անցյալ շաբավա վերջին կայացած հեռուստաշոուի ժամանակ ամեիկացի ձեռնարկիչը հայտարարել է, որ տառապում է Ասպերգերի համախտանիշով՝ աուտիստական սպեկտրի խանգարմամբ, որը բնորոշվում է, մասնավորապես, սոցիալացման դժվարություններով և ստերեոտիպային վարքով: Նա նաև պատմել է իր բիզնես-պլանների և գաղտնայրժութների նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնցից մեկը համարել է խաբեություն: Մինչև շոուին մասնակցելը Մասքի կարողությունը գնահատվում էր 166 միլիարդ դոլար: Այս շաբաթվա ընթացքում Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը, մայիսի 13-ի դրությամբ, 15 տոկոսով իջել է, ինչն էլ հանգեցրել է 20,5 միլիարդ դոլարի ընդհանուր կորստի: Այնուամենայնիվ, Մասքը պահպանում է, Forbes-ի գնահատումներով՝ երրորդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյտսից, բայց զիջելով Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին և LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին: Մայիսի 12-ին Մասքը Twitter-ում հայտնել է, որ Tesla-ն կդադարի բիթքոյն գաղտնարժույթ ընդունել որպես վճար: Դա, The Wall Street Journal թերթի կարծիքով, «սաստկացրել է ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի անկայունությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44