«Ալյանս» կուսակցությունն այսօր պահանջագիր է ներկայացրել Հայաստանի ժամանակավոր իշխանություններին։
«ՀՀ արդեն ժամանակավոր իշխանություններին կոչ ենք անում սթափվել։ Բացի այդ, ոչ թե պետք է համակերպվել իրականության հետ, ինչպես հորդորում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, այլ պետք է հակազդել, բայց մտածելով ու հաշվարկելով»,- այսօր՝ կուսակցության համաժողովի ժամանակ ասաց Տիգրան Ուրիխանյանը։
Կուսակցության հաջորդ պահանջը վերաբերում է ՀՀ դաշնակից Ռուսաստանի հետ բանակցություններին, որոնք պետք է անհապաղ կազմակերպվեն և լինեն նոր ձևաչափով։
Առաջարկում ենք սկսել հայ-ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծման գործընթացը. Ուրիխանյան
«Նաև պետք է իրականացնել Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների հրատապ վերադարձը, դրա բանաձևերը բազմաթիվ են։ Առնվազն այսօր ապօրինաբար ՀՀ սահմանից ներս գտնվող մարդկանց միջոցով կարող ենք իրականացնել մեր գերիների վերադարձը։ Մեր երկրի սահմանը զինված անձանց կողմից ապօրինաբար հատելու հետ կապված նույնիսկ քրեական գործ չի հարուցվել մեր երկրի գլխավոր դատախազության կողմից։ Մինչդեռ, բոլորդ գիտեք, որ դա ծանր հանցագործություն է»,- նկատեց Տիգրան Ուրիխանյանը։
Կուսակցության ղեկավարը, պահանջագրի հաջորդ կետը ներկայացնելուց առաջ նշեց, որ իր վրա սարսափելի ազդեցություն է ունեցել ԱՄՆ Պետդեպի երեկ հնչեցրած հայտարարությանը, որտեղ Սյունիքի և սահմանամերձ համայնքների մասին խոսքում նշված է «վիճելի տարածքներ» եզրույթը։
«Հաջորդ կետով առաջարկում ենք սկսել հայ-ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծման գործընթացը։ Ինչպես նաև իրագործել հակաճգնաժամային սոցիալական ծրագիր խոցելի խավերի համար՝ ապահովելով վարկային տոկոսների չեղարկում ռազմական դրության ժամանակահատվածի համար։ Մենք առաջարկում ենք նաև շատ արագ ներդնել պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգ։ Իրականացնել կենսաթոշակների բարձրացում՝ պարտադիր կուտակային բաղադրիչի չեղարկման հաշվին։ Հաջորը կետը վերաբերում է ընտրական գործընթացի բացարձակ օրինական, կատարյալ և թափանցիկ կազմակերպմանը։
Եվ վերջում, պահանջում են իշխանություններին խոստովանել, որ նշված բոլոր 10 կետերը չեն իրականացվելու իշխանությունների անկարողության պատճառով, և որ մինչև ընտրությունները՝ մեկ ամսվա ընթացքում կփորձեն անել առավելագույնը, իսկ դրանից հետո իշխանությունը կփոխանցեն իսկապես կարող և ունակ ունի »,- ներկայացրեց Տիգրան Ուրիխանյանը։
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
10:57 16.06.25
11:44 16.06.25
11:06 16.06.25
10:43 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03