Իսրայելական բանակը ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող «Մետրո» թունելային համակարգի ուղղությամբ հարձակումների 3-րդ շարքն է սկսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը, իսրայելական օդուժը 54 կործանիչներով 15 կիլոմետր երկարությամբ հարվածներ է հասցրել թունելային համակարգի 35 թիրախի», - նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքների դեմ վերոնշյալ գործողությունն իսրայելական բանակի մասշտաբային գործողությունների մի մասն է միայն։
Ավելի վաղ լրատվական գործակալությունը հայտնել էր այն մասին, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող 9 տների, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան զինվորականներին։
Հիշեցնենք, որ լարվածությունն Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, որոնցից 58-ը երեխա և 34-ը կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44