Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, որում մասնավորապես ասված է․ «Հարգելի´ տիկին Միյատովիչ, Որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան հայտնում եմ Ձեզ իմ պատրաստակամությունը համագործակցելու հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որն այսօր մեր երկրի համար էլ ավելի կարևոր է` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի առջև ծառացած հումանիտար խնդիրների ծավալն ու բարդությունը: 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչը հանգեցրել է Արցախում հումանիտար դժվարագույն իրավիճակի։ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր և չտարբերակված ձևով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, երեխաներին, տարեցներին, լրագրողներին, հայկական մշակութային ժառանգությունը․ նրանք սպանել են գերեվարված հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, խեղել և խոշտանգել նրանց մարմինները: Այսօր, պատերազմի հետևանքով, չնայած մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում, շուրջ 40.000 մարդ դարձել է ներքին տեղահանված, մի շարք հայկական մշակութային հուշարձաններ մինչ օրս ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում: Պատերազմի հենց առաջին օրվանից Պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու և արձանագրելու պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանի կողմից իրականացված խախտումներն ու ռազմական հանցագործությունները: Փաստահավաք առաքելության արդյունքներն ըստ թեմաների առանձին ներկայացվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված տասնյակից ավելի արտահերթ զեկույցներում: Կցանկանայի նշել, որ հետպատերազմյան հումանիտար իրավիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են և միջազգային գործընկերների, խորհրդարանական մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում իրավիճակը գնահատելու առումով շատ կարևոր է։ Իմ կողմից ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ պատրաստակամությունը և կոչ անել` փոխադարձ ջանքեր գործադրելու Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, քանզի միջազգային հանրության պարտականությունների մեջ է մտնում ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում` անկախ տարածքի միջազգային կարգավիճակից, ներառյալ Արցախը»:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55