Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 18-ին գումարված նիստում սահմանվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտարական քարոզչության ժամանակահատվածի վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:
Նիստի օրակարգում եղել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» հարցերը:
«Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրեցին հաղթողներին: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակիցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ Արարատի մարզում «ԷՖ թիվի» և Վայոց ձորի մարզում՝ «Ձագեձոր հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 527 և 415 միավոր»,- նշում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից:
Մրցույթի անցողիկ նվազագույն շեմը 280, իսկ առավելագույնը՝ 840 միավորն է։
Անդրադառնալով օրակարգի հաջորդ հարցին՝ նշվել է, որ համաձայն ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ին ստորագրած «Ազգային Ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին» հրամանագրի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել 2021 թվականի հունիսի 20-ը:
Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, հանձնաժողովը սահմանեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրության նախապատրաստման քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1 800 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն):
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55