«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատման դիմում գրած Մեսրոպ Առաքելյանը, պարզվում է, Մանե Թանդիլյանի հետ հիմնադրամ է ստեղծում։ Հիմնադրամը կոչվելու է «Ապրելու Արցախ»։ Այս մասին Առաքելյանն ինքը մեզ ասաց՝ նշելով, որ, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ ընտրություններից եւ իրենց կարգավիճակից, կարծում է, որ բոլորը պետք է իրենց ներուժի չափով շարունակեն ապրեցնել Արցախը։
«Անկախ իմ՝ նախարարի պաշտոնը լքելուց, Արցախի նկատմամբ իմ հոգածությունը չի կարող փոփոխվել, բազմաթիվ անելիքներ կան, որոնք պետք է շարունակել անել, հետեւաբար, Մանե Թանդիլյանի հետ նախաձեռնել ենք այս հիմնադրամը, որի գործունեության մասին առաջիկայում կներկայացվի»,- ասաց Առաքելյանը։
Հիշեցնենք, որ երբ նա անսպասելիորեն ազատվեց պաշտոնից, որն ընդամենը 4 ամիս էր զբաղեցրել, լուրեր տարածվեցին, որ ազատման դիմում է գրել, որպեսզի Արցախի սոցապնախարար, նույնպես պաշտոնից հրաժարական տված Մանե Թանդիլյանի հետ «Առաքելություն» կուսակցության ցուցակով մասնակցի արտահերթ ընտրություններին։
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու հարցին, նախկին նախարարն ասաց՝ այդ մասին մոտ օրերս կհայտարարի։ Ի դեպ, մամուլում արդեն լուրեր են տարածվել, որ Առաքելյանը փոշմանել է ու չի մասնակցելու ընտրություններին։ Հավանաբար, քաղաքական պայքարը կփոխարինվի հիմնադրամի գործունեությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55