Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հյուրընկալվել է Ոստիկանության կրթահամալիրում և հանդիպում ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Փոխվարչապետի պաշտոնակատարը ողջույնի խոսքում նշել է. «Վստահ եմ Ձեզ բազմիցս ներկայացվել է այն նպատակը, ռազմավարական միտքը ու նշանակությունը, որ մենք դնում ենք բարեփոխումների, մասնավորապես՝ Ոստիկանության բարեփոխումների մեջ: Ուզում եմ որ և՛ մենք, և՛ դուք անկեղծ հավատանք այդ ռազմավարական նպատակներին, որովհետև եթե մենք չպատկերացնենք դեպի ուր ենք գնում և ինչ նպատակ ունենք, մեր ցանկացած բարեփոխումից բխող գործողություն կլինի ձևական, ինչը մասնավորապես Ոստիկանության պարագայում ուղղակի կլինի անիմաստ: Վստահ եմ, որ մենք հավատում ենք այդ նպատակին, և այս բարձր դերը, որ դուք ունեք այդ նպատակին հասնելու գործընթացում ամենից կարևորն է: Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանվածության մասին, մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ մեր ընկալումները պետք է լինեն արդիական, որովհետև մարդու իրավունքներն էլ են դինամիկ: Գործիքակազմը, որով մենք դրան կհասնենք պետք է լինի արդի, նոր ու զարգացող: Իհարկե, բավականին հեշտ է դասական իմաստով նկարագրել մարդու իրավունքները թղթի վրա և ընդունել այն որպես իրավական ակտ, բայց եթե ադ նպատակն իրականացող չլինի, գործիք ու կառույց չլինի, որը ի վերջո այդ իրավունքի պաշտպանության դրսևորումն է, ապա այդ օրեսնդրությունն իր իմաստն արագ կկորցնի: Ես սա ասում եմ, որպեսզի ընդգծեմ ու կարևորեմ ձեր դերը մեր անելիքներում և ձեր դերը երկրի համար: Երկրորդ խնդիրը, որ այդ իմպլեմենտացիան իրականացնող կառույցը պետք է լինի արդյունավետ: Եվ երրորդ՝ շատ կարևոր հարց: Վստահ եղեք, որ հանցավորության և հանցագործության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մարդու իրավունքների պաշտպանությունն է՝ մարդու գույքային, սոցիալական, ազատության իրավունքները պաշտպանելով՝ մենք նեղացնում ենք հանցավորության շարժառիթների շրջանակը: Այնպես որ դուք շատ ավելի կարևոր մանդատ ունեք: Այս մեր նոր կոնցեպտի իրականացնողը դուք եք լինելու: Ձեր հաջողությունը կլինի բոլորիս հաջողությունը: Մարդիկ բարեփոխումներին հավատալու ցանկություն ունեն, որը բավարարված կլինի, եթե միասին իրականացնենք այն, ինչ ծրագրել ենք իրականացնել»: Մհեր Գրիգորյանն իր ելույթն ավարտել է երախտիքի խոսքերով՝ նշելով, որ պարեկային ծառայությունը մեծ նշանակություն ունի երկրի ապագայի համար: Ելույթի ամփոփումից հետո հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել է ներկաներին հետաքրքող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին, սպասվող բարեփոխումներին և օրենդրական փոփոխություններին: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին անդրադառնալիս կարևորել է մասնավորապես պարեկային ծառայության արդյունավետությունը, որից էլ կախված կլինի հասարակական ընկալումը, քանի որ հասարակությունը պատշաճ վերաբերմունք կցուցաբերի մի ծառայության հանդեպ, որը իրականում բարձրացնում է հասարակության պաշտպանվածությունը:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55