Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են IVECO և MAN մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։
Հետաքննիչները դեպքի վայրի զննություն կատարելուց հետո, երբ պետք է արդեն մեկնեին հիվանդանոց՝ վիրավորների ինքնությունը ճշտելու, IVECO-ում հրդեհ է բռնկվել:
Հրշեջ-փրկարարները մարել են IVECO-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ IVECO-ն բարձված է եղել պաղպաղակով։ Հրշեջ-փրկարարները կատարեցին նաև ճանապարի լվացման