ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է պատժամիջոցների ցուցակում ավելացնել եւս չորս նավ, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2» շինարարությանը, գրում է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Վաշինգտոնում կարծում են, որ նման մոտեցումը կօգնի դանդաղեցնել նախագծի իրականացումը, չնայած այն արդեն պատրաստ է ավելի քան 90 տոկոսով։ «Հյուսիսային հոսք – 2»-ի հակառակորդները հույս ունեն, որ գերմանական «Կանաչներ» կուսակցությունը, որը դեմ է խողովակաշարի շինարարությանը, տեղեր կստանա սեպտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններում։ Չորս նավերի դեմ սահմանափակիչ միջոցներ կիրառելու նախաձեռնությունը ներառվելու է ԱՄՆ Կոնգրեսին Պետդեպարտամենտի հաշվետվությունում եւ կներկայացվի այսօր, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Միեւնույն ժամանակ, ԶԼՄ աղբյուրները հաստատել են Axios պորտալի տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը չի ծրագրում պատժամիջոցներ մտցնել Nord Stream 2 գազատարի AG օպերատոր ընկերության եւ նրա ղեկավար Մաթիաս Վառնիգի դեմ։ Այս քայլը, հավանաբար, կքննադատեն օրենսդիրները, որոնք պահանջում են կոշտ սահմանափակումներ մտցնել «Հյուսիսային հոսք – 2»-ի շինարարությունում գործող ընկերությունների դեմ։ Նախագծով նախատեսվում է գազատարի երկու ճյուղի կառուցում՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր թողունակությամբ, այն ձգվում է Ռուսաստանից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա։ Դրա դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ը, որը ԵՄ-ում վաճառում է իր հեղուկացված գազը, ինչպես նաեւ Ուկրաինան եւ եվրոպական մի շարք երկրներ։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44