«Եթե Հայաստանի իշխանությունը օկուպացրած դավաճանական ռեժիմը կարդար Հայաստանի Սահմանադրությունը, միջազգային պայմանագրերի մասին օրենքը, գոնե առնվազն ծանոթ կլինեին այն իրավական ընթացակարգերին, որոնք նախատեսվում են ցանկացած տեսակի միջազգային պայմանագիր վավերացնելու, դրա կատարումն ապահովելու համար»,- Հանրապետության հրապարակում լրագրողներին ասաց սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը:
Բացի քանի որ, ըստ նրա, այս օկուպացիոն ռեժիմի մոտ ձևավորվել է հանցավոր ավանդույթ խախտելու բոլոր տեսակի օրենքները, այդ թվում Սահմանադրությունը, հերթական անգամ տեղի է ունենում ապօրինի իրավական ակտի ստորագրում կամ դրա ստորագրմանը ուժ տալուն ուղղված գործողությունները:
Սահմանադրագետի խոսքով, միջազգային պայմանագրերը նախ պետք է անպայման ստանան Ազգային ժողովի վավերացումը, իսկ այն պայմանագրերը, որոնք ուղղակի առնչվում են ՀՀ տարածքային ամբողջականության, ինչպիսին հանդիսանում է դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու մասին պայմանագրերը, համաձայնագրերը, պետք է անցնեն նաև ՀՀ Սահմանադրական դատարանով:
«Իսկ քանի որ օկուպացիոն ռեժիմը զուրկ է հայրենասիրությունից, հայրենիք, ազգ, բանակ, օրինականություն, իրավունք, պետություն հասկացություններից և դրանց գաղափարական, նյութական արտահայտություններից, նրանք հերթական անգամ խախտելով բոլոր տեսակի հնարավոր և անհնարին իրավական ընթացակարգերը՝ գնում են ապօրինության, որը հերթական անգամ ավարտվելու է աղետով հայ ազգի ու հայոց պետականության համար, ինչին ականատես ենք լինում 2020 թվականի նոյեմբերի 9-ից»,- ասաց Վահե Գրիգորյանը:
Հարցին՝ կարո՞ղ են պնդել, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ստորագրությունը ցանկացած փաստաթուղթ դարձնում է ոչ լեգիտիմ, սահմանադրագետն ասաց, որ ոչ ցանկացած փաստաթղթի դեպքում, բայց քանի որ կա թե ընթացակարգային խախտում, թե վարչապետի լեգիտիմության խախտում քաղաքական տեսանկյունից և իրավական ընթացակարգերի այնպիսի խախտում, որոնք բերելու են առ ոչնչի, ապա միանշանակ է՝ այդ համաձայնագրերը, որոնք ստորագրվում են հանցավոր օկուպացիոն ռեժիմի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, զուրկ են իրավական ուժից:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03