«Դժոխային մի ճանապարհի միջով ենք անցնում, բայց պետք է անցնենք այս ճանապարհը: Ես այսօր կառավարության նիստում ձևակերպեցի՝ որն է մեր նպատակը: Նախորդ 30 տարիների մեր ամենամեծ դասը ո՞րն է, որ մենք կիսատ-պռատ հարցեր պետք է մաքսիմումը անենք, որ չթողնենք, գնանք հարցերի կոնկրետ լուծման»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրը, որպես քաղաքական առաջնորդության խնդիր, պետք է լինի՝ գնալ հարցերի կարգավորման, այո, պատասխանատվություն վերցնել, այո, դա անել, բնականաբար, ոչ թե դավադրությունների, այլ հանրության հետ երկխոսության ռեժիմում: Մեծագույն խնդիրը՝ մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, բայց պատրանքներ չունենանք, որովհետև ցավոք, դա միայն մեզնից չի կախված»,- նշեց նա՝ ընդգծելով՝ այսօր խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն տեսնում է: «Պետք է քաղաքական կամք ցուցաբերել և կենացների տրամաբանությունից անցնել կիսատ թողած հարցեր լուծելու տրամաբանության: Այո, մենք պետք է գնանք նաև Ղարաբաղի հարցի կարգավորման: Նոյեմբերին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի առաջին կետը վերաբերում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պրոցեսին կամ Ղարաբաղի հարցի լուծմանը: Այսօր կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունը, համանախագահող երկրներն արձանագրում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է լուծվի: Եվ այո, պետք է Ղարաբաղի հարցը լուծվի: Ինչ սկզբունքներով, ինչպես, դա պետք է քննարկենք, չնայած՝ ես դրա մասին արդեն ասել եմ, որ իմ պատկերացումն էն է, որ… իմիջիայլոց, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում արձանագրված է նաև ինքնորոշման սկզբունքը: Շատ կարևոր է, որ այսօր Եվրախորհրդարանը այդպիսի բանաձև է ընդունում: Եվ այո, մեր խնդիրը հետևյալն է՝ Հայաստանին պետք է այնպիսի առաջնորդություն, որ իր վրա վերցնի պատասխանատվություն՝ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա նշանակում է, որ մենք, այո, պետք է գնանք երկխոսության, կոմունիկացիաների բացման: Այդ հարցն էլ ես, անկեղծ ասած՝ լավ չեմ հասկանում՝ մենք ուզո՞ւմ ենք երկաթուղային հաղորդակցություն՝ Իրանի և ՌԴ-ի հետ, ուզում ենք: Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, ուզում ենք Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող ենք, իրանք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց սա նշանակում է, որ ինքներս մեր շրջափակման քաղաքականությունը ուզում ենք շարունակել: Չի կարելի այսպես, և մենք պետք է գնանք լուծումների: Հայաստանի կառավարությունը երբեք դավադրությունների մեջ սեփական երկրի և ժողովրդի հետ չի մտել և չի մտնելու»:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02