Վերջերս հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումները կայացվում են բոլորից գաղտնի: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Նույնիսկ այն գերատեսչությունները, մարմինները, որոնք պարտավոր էին այդ որոշումների մասին տեղյակ լինել, տեղյալ չէին՝ նախագահը, ԱԳՆ-ն, նույնւիսկ իշխող խմբակցությունը: Նրա խոսքով, իշխանությունը հիմա զարմանում է, երբ իրեն ասում են՝ ինչու է հայ ժողովրդի հետեւում կնքվում հերթական ոչ հայանպաստ փաստաթուղթը. «Այդպիսի փաստաթղթեր կնքվել են նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին, դեկտեմբերի 18-ին, երբ Կապան-Գորիս եւ Կապան-Ճակատեն ճանապարհները տրվել են նաեւ ադրբեջանական վերահսկողության ներքո, ինչը պատկան մարմինները չեն հաստատում: Նույնպիսի փաստաթղթի հետ գործ ունենք այսօր: Եթե այս փաստաթուղթը 100 տոկոսով մեր շահերի կողմն է, ապա ինչու մինչեւ այժմ չէինք մտածել նախաձեռնելու, ստորագրելու մասին: Վարչապետը պատրաստվում է այն ստորագրել հիմա, երբ մեր սուվերեն տարածք են ներխուժել Սյունիքում եւ Գեղարքունիքում: Սա, ըստ էության, պարտադրված փաստաթուղթ է, ինչպես նոյեմբերի 9-ինը»,-ասաց նա: Պատգամավորը նկատեց, որ ըստ էության, Նիկոլ Փաշինյանն այստեղ բոլոր խաղաքարտերը բացում է, սեղանին է դնում. «Այնքան է անկեղծանում, որ ասում է՝ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո են գտնվում Խորհրդային Ադրբեջանի տարածքներ: Սրանով ի՞նչ է ասում, երբ խոսում է անկլավների մասին, ասում է՝ այո, Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի, Հանդի հարցը վաղ թե ուշ դրվելու է այս հանձնաժողովի աշխատանքների հիմքում: բոլորս հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում: Վարչապետն ասում է՝ կիսատ-պռատ գործեր կան, որոնք խաղաղություն կքնելու համար պետք է ավարտին հասցնենք: Շատ ներողություն, այդ կիսատ-պռատ գործերը որո՞նք են: Վարչապետը խոսում է խաղաղ զարգացման դարաշրջանի մասին: Իսկ ինչու այդ մասին չէիր խոսում 2018-ին, երբ մենք հաղթած էինք, ուժեղ էինք: Երբ դու ծնկի ես եկել, դու չես կարող խաղաղություն ուզել, դու խաղաղություն մուրում ես: Այս խաղաղությունը եւս պարտադրված է, մենք չենք կարող ընդունել նման պարտադրված խաղաղությունը»,-ասաց նա:
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55