Բռնությունն ու տարերային աղետները, որոնք հաճախ հրահրվում կամ խորանում են կլիմայի փոփոխության ազդեցությամբ, նախորդ տարի ավելի քան 40 միլիոն անգամ ստիպել են մարդկանց լքել իրենց տները, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին տասնամյակում, հայտնում է AP-ը:
Ներքին տեղաշարժի մոնիթորինգի կենտրոնն իր վերջին ամենամյա գլոբալ զեկույցում տեղեկացնում է, որ անցյալ տարվա վերջին ռեկորդային 55 միլիոն մարդ ապրել է տնից հեռու, սակայն իր երկրի սահմաններում․ դա տեղի է ունեցել փոթորիկների եւ ջրհեղեղների, ինչպես ձգձգվող ու նոր հակամարտությունների պատճառով:
Անցյալ տարվա վերջի դրությամբ ներքին տեղահանվածների թիվը փախստականների թվին կրկնակի գերազանցել է: Զեկույցում նշվում է, որ այս թվերը, հավանաբար, «զգալիորեն նվազեցված են», քանի որ ուղեւորությունների սահմանափակումները՝ կապված COVID-19-ի հետ, խոչընդոտել են տվյալների հավաքագրմանը:
Տեղահանվածներից տարեվերջին շուրջ 48 միլիոն մարդ փախել է բախումներից եւ բռնություններից, իսկ 7 միլիոնը՝ տարերային աղետներից:
Կենտրոնը մատնանշել է վերջին տարվա ընթացքում բռնության աճն ու ծայրահեղականների ակտիվությունը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եթովպիան, Մոզամբիկը եւ Բուրկինա Ֆասոն, ինչպես նաեւ շարունակական պատերազմները այնպիսի վայրերում, ինչպիսիք են Կոնգոն, Սիրիան եւ Աֆղանստանը:
Նա նաեւ նշել է ցիկլոնների ինտենսիվ սեզոնները Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ երկարատեւ անձրեւային սեզոնները Մերձավոր Արեւելքում եւ Սահարայից հարավ Աֆրիկայում՝ նշելով, որ եղանակային աղետները միլիոնավոր մարդկանց տեղահանման պատճառ են դարձել:
Ընդհանուր առմամբ, ամենամեծ թվով ներքին տեղահանված անձինք անցյալ տարի եղել են Չինաստանում, որը պարբերաբար բախվում է ջրհեղեղի, իսկ իշխանությունները խրախուսում կամ պահանջում են ներքին տեղահանություն: Անցյալ տարի Չինաստանում ավելի քան 5 միլիոն մարդ է տեղահանվել: Նրան հաջորդում են Ֆիլիպինները եւ Բանգլադեշը:
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02