ԵՏՄ-ում ընդլայնվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը. 2017-ից ձեւավորվելու է ԵՏՄ թվային հարթակը: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երեւանում մեկնարկած ԵՏՄ անդամ երկրների Տեղեկատվականացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության պաշտպանության գծով խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստի ժամանակ:
Հայաստանի ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Բացման խոսքում ՊԵԿ նախագահը նշել է, որ նիստում քննարկվող ԵՏՄ շրջանակում ընդհանուր գործընթացների իրականացման կարգը, ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման եւ զարգացման հարցերը կստեղծեն տեղեկատվական ոլորտում հետագա գործունեության հիմքը. «Հայաստանում տեղեկատվական համակարգերի եւ տեխնոլոգիաների զարգացման աստիճանը նպաստում է արդյունավետ աշխատանքին եւ բարեփոխումների արագ ու որակյալ իրականացմանը, այդ թվում՝ ԵՏՄ անդամակցության հետ կապված»:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի տեղեկացմամբ, ինտեգրված համակարգի հիման վրա 2017թ.-ից ձեւավորվելու է ԵՏՄ թվային հարթակը, որը թույլ կտա ծառայությունները մատուցել էլեկտրոնային եղանակով. «Ինտեգրված համակարգն օգտագործվելու է որպես հիմք՝ ապրանքների տեղափոխման ընթացքը հսկող համակարգ ստեղծելու համար։ Նախատեսվում է ներդնել նաեւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների նույնականացման եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջպետական համակարգեր»։
Մ.Փաշայանի խոսքով, տեղեկատվական համակարգի ստեղծումն ուղղված է ԵՏՄ-ում ինտեգրված գործընթացների տեղեկատվական աջակցմանն ու տվյալների էլեկտրոնային փոխանակման պրակտիկայի ընդլայնմանը ինչպես կառույցի անդամ երկրների պետական մարմինների, այնպես էլ՝ քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների միջեւ. «Համակարգը ձեւավորվելու է ծառայությունների մատուցման «մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը կարեւորել է ԵՏՄ շրջանակում միջպետական եւ պետություն-բիզնես համագործակցության հետագա դյուրացումը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընձեռած հնարավորությունները:
Խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստում սահմանվել է խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբերի կազմը, որը ներառում է լիազորված մարմինների ներկայացուցիչների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների եւ ԵՏՄ անդամ պետությունների փորձագետների։ Ուսումնասիրվել է նաեւ ծրագրերի գրասենյակի ստեղծման հարցը, որը կհամակարգի ինտեգրված ծրագրերի գործունեությունը։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34