«Մարդկանց գործունեության պայմանները վատթարանում են, այսինքն՝ իրենք դառնում են լիցենզավորվող, նաև տուրք է սահմանվում դրա համար և, ողջամիտ մոտեցման դեպքում, պետք է տրվի ժամանակահատված այդ փոփոխություններին ադապտացվելու համար»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագահող Բաբկեն Թունյանը:
Ներկայացնելով կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ փոփոխությունով նախատեսվում է Հայաստան մեկ տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ՝ վերջինս համարելով լիցենզավորվող գործունեություն: Հարցը Զեկուցող Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ համաձայնեց Թունյանի հետ և առաջարկեց նախագծում առաջինից երկրորդ ընթերցում մտցնել հնչեցված տուրքերի չափը և այդ տեսքով էլ ընդունել այն: ԱԺ իրավաբանական վարչության Փորձագիտական բաժնի պետ Անի Մութաֆյանը նշեց, որ տնտեսվարողի նկատմամբ ներկայացվում է լիցենզավորման պահանջ, բայց չկա դրա իրավական հիմքերը՝ կառավարության որոշումը: «Այս պահին Կառավարության որոշման նախագիծ էլ չունենք որպեսզի տեսնենք, թե որտեղից է գալիս լիցենզավորման պահանջը»,- նկատեց ԱԺ աշխատակազմի աշխատակցուհին: Վահան Քերոբյանը հայտնեց, որ սովորաբար սկզբում լինում է օրենքը, որից հետո նոր՝ լիցենզավորման մասին կառավարության որոշումը: Բաբկեն Թունյանը հակադարձեց՝ ասելով, որ պետք է լինի լիցենզավորման հիմքը, որպեսզի հասկանան, թե ինչի հիման վրա են լիցենզիա սահմանում ցեմենտի և կլինկերի ներմուծման գործունեության վրա: Նա պնդեց, որ օրենքը չի աշխատելու քանի դեռ չեն աշխատում ընթացակարգերը և կարգերը: Քերոբյանը տեղեկացրեց, որ լիցենզավորման կարգի մասին կառավարության որոշման նախագիծն արդեն մշակվում է և կրկին պնդեց, որ սկզբից օրենքն է լինում հետո՝ որոշումը: «Սա աան բացառիկ դեպքերից է, որ անձի վրա պարտականություն է դրվում ԵԱՏՄ պայմանագրի ուժով, ներպետական օրենսդրության համաձայն կառավարության որոշմամբ և վերջինս այս պահին չկա»,-պատասխանեց Անի Մութաֆյանը և շեշտեց, որ որևէ իրավական նորմում չկա լիցենզավորման պահանջ: Անտեսելով օրենսդրական բացը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց ցեմենտի և կլինկերի ներմուծման տուրքեր սահմանելու և լիցենզավարված գործունեություն համարելու նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող Բաբկեն Թունյանը նաև հետաքրքրվեց, թե ինչով է բացատրվում ցեմենտի շուկայում վերջին օրերին արձանագրված դեֆիցիտը: Վահան Քերոբյանը հայտնեց, որ դրա պատճառը եղել է Արարատի ցեմենտի գործարանի աղացի վթարը, որը տևել է 2 օր և այն արդեն վերացվել է:
Աղբյուր` Panorama.am
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55