Իշխանությունների հայտարարած փոփոխությունները շարունակվում են: Հերթական փուլն առնչվում է կառավարության կազմին: Այսօր ՀՀ կառավարությունը նախագիծ է ընդունել՝ կառավարության կազմում փոփոխություններ իրականացնելու առնչությամբ: Ըստ նախագծի՝ Քաղաքաշինության նախարարությունը փակվում է, փոխարենը ամենայն հավանականությամբ կգործի կառավարությանն առընթեր ինչ-որ մարմին, իսկ երեք նախարարություն էլ անվանափոխվում են:
Քաղաքաշինության նախարարությունը փակելու հանգամանքը բավկանաչափ օգտակար մի իրադարձություն կարելի է համարել, քանի որ նախկինում այս գերատեսչությունից անընդհատ դժգոհություններ կային: Եթե նար փոխարեն գործի, ասենք, համեստ մի կոմիտե, հարկատուների գումարները բավականաչափ կտնտեսվեն:
Իսկ անվանափոխություններով վարչապետը փոձել է ցույց տալ ու յուրօրինակ ֆիկսում իրականացնել, թե տնտեսական քաղաքականության մեջ հատկապես որ ուղղությունների ու ճյուղերի վրա է շեշտադրում կատարվելու: «Տրանսպորտի ու կապի նախարարությունը» դարձել է «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն»:
Սա մեր տնտեսության զարգացմանը համահունչ փոփոխություն կարելի է համարել, քանի որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին լուրջ զարգացում է ապրել և այդ ոլորտի հարցերին առանձին ուշադրություն է հարկավոր դարձնել: Մինչդեռ ավելի էական է «էկոնոմիկայի» նախարար անվանման փոխարինումը «ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության» նախարար անվանմամբ:
Սա շատ հստակ ազդարարում է նոր ներդրումների ներգրավման ու ձեռնարկատերերին աջակցություն ցուցաբերելու, նրանց խնդիրներով առաջնահերթ զբաղվելու քաղաքականության իրականացման մասին: Այսպիսով, սրանք մեսիջներ են, որոնք ուղղված են ոլորտը ներկայացնող գործարարներին ու ներդրողներին: Սակայն պատասխանել այն հարցին, թե իրականում քանի ձեռնարկտեր ու ներդրող է իր վերաբերմունքը փոխում Հայաստանի կառավարության ու հայաստանյան բիզնես միջավայրի հանդեպ, հնարավոր կլինի տալ միայն որոշ ժամանակ անց: Ժամանակ, որը բարեփոխումների մի մեծ շղթա է պահանջելու:
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44