Իսրայելի անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է Тhe Нill-ը: «Իմ հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը չի փոխվել»,- լրագրողներին ասել է Բայդենը՝ մեկնաբանելով ԱՄՆ-Իսրայել զենքի վերջին գործարքի քննադատությունը: «Տեղաշարժն այն է, որ մենք դեռ երկու պետության վրա հիմնված լուծման կարիք ունենք: Սա է միակ պատասխանը»,- ասել է ամերիկացի նախագահը: Բայդենը նշել է, որ ինքը վճռական է Գազայի հատվածում ենթակառուցվածքների վերակառուցմանն օգնելու հարցում, որոնք ոչնչացվել են վերջին բռնությունների պատճառով, ինչպես նաեւ` թույլ չտալու «ՀԱՄԱՍ»-ին վերականգնել իր զենքային համակարգերը: «Նրանց օգնություն է պետք, եւ մենք դա կանենք»,- ասել է Բայդենը: Բայդենը նաեւ հավելել է, որ անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանը ճանաչի Իսրայելի գոյության իրավունքը` որպես անկախ հրեական պետություն: Բայդենը ողջունել է Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի միջեւ հրադադարը: Հարցին` արդյոք նա ճնշում է գործադրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա կրակը դադարեցնելու համար, Բայդենը շեշտել է. «Պատճառներից մեկը, որ կարողացանք 11 օրում հասնել հրադադարի, այն է, որ ես չէի անում այն, ինչ արեցին մյուսները. ես չեմ պատմում այն մասին, ինչ ասում եմ այլ մարդկանց առանձին: Ես չեմ խոսում այն մասին, ինչի շուրջ մենք բանակցում ենք առանձին»: Նա նշել է, որ Նեթանյահուն պահպանել է իր պարտավորությունը հետեւել հրադադարին, որը հայտարարվել էր հինգշաբթի:
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02