Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ զուգորդված Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրյալ, Էջմիածին քաղաքի բնակիչ Ա. Ա.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաև մյուս անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում էր տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք: Այնտեղ ևս հիշյալ անձինք շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03