Իրավապաշտան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հրապարակային հարց է ուղղել փաստաբան Նորայր Նորիկյանին, որն իր հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցության միջոցով արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել։ «Հարգելի՛ պարոն Նորիկյան, օրական մի քանի անգամ առիթ եմ ունենում ողջունել Ձեզ Երևանի տարբեր փողոցներում, և ամեն անգամ մեն-մի հարց է ինձ մոտ առաջանում։ Հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունները և տարբեր առիթներով համագործակցության փորձը՝ ինձ իրավունք վերապահեմ հարցս հնչեցնել հրապարակավ ու ակնկալել նույնքան հրապարակային ու հստակ պատասխան. Ընտրվելու դեպքում Ձեր գլխավորած քաղաքական ուժը հնարավոր համարու՞մ է «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիան, թե՞ բացառում է այդ հնարավորությունը։ Շնորհակալություն»,-հարցրել է Ռուբեն Մելիքյանը։
Հարցին հրապարակային պատասխանել է Նորայր Նորիկյանը՝ մասնավորապես նշելով.
«Դատելով գրառմանը հավանող անձանց շրջանակից, համոզվեցի, որ հետաքրքրություն կա մեր վարքագծի և առաջիկա անելիքների վերաբերյալ: Ցավոք սրտի, վերջին տարիների քաղաքական բանավեճի մակարդակն այն աստիճան իջեցվեց, որ եթե քո հրապարակային խոսքում բացակայում է հայհոյանքը, վիրավորանքն ու ոչ ֆորմալ այլ բառերը, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ես համարում եմ, որ քաղաքականության մեջ էլ բարոյականություն ու ազնվություն կա: Վերջին ժամանակահատվածում մեր անունը շահարկվում է տարբեր ձևաչափերում: Ինձ համար հասկանալի է շահարկման ենթատեքստը, բայց վստահեցնում եմ, որ դրանք ստահոդ տեղեկություններ են: Ու քանի որ Ձեր կողմից հարցն ուղիղ է տրվել, պատասխանեմ ուղիղ. ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Հուսով եմ, որ այս գրառումները հնարավորություն կունենանք ընթերցել հունիսի 21-ից հետո: Օգտվելով պատեհ առիթից՝ հարկ եմ համարում ընդգծել, որ որևէ մեկի կողմից դեմ ենք որևէ ստվերային խաղերի: Մենք իսկապես ցանկանում ենք ստեղծել որակապես նոր քաղաքական միջավայր ու մեր նպաստը բերելու ենք այդ միջավայրի ստեղծմանը»։
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
12:06
11:38
11:16
11:07
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55