«Ռազմական գործողությունների ակտիվ փուլը կարծես թե ավարտվել է, բայց պետք է փաստենք, որ այն շարունակվում է և մենք բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի»,- «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի անվտանգության խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Արդբեջանը օգտվում է օրվա իշխանությունների անգործությունից, և փորձում է այնպիսի ռազմավարական դիրքեր վերցնել, որոնք հետագայում սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար և եթե համարժեք և հակադիր քայլեր չկատարվեն, ապա դրանք կարող են անշրջելի հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Նկատելով, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի Արցախ-Հայաստան կապին՝ Խոսրով Հարությունյանը շեշտեց, որ այսօր առերևույթ այդ կապը չկա։
«Այն, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, կներեք, բայց դրանք այսօր լոկ դատարկ խոսքեր են հնչում»,- հայտարարեց նախկին վարչապետը և կարծիք հայտնեց, որ դրանց պետք է տրվի տնտեսական, քաղաքական և ռազմական նոր գնահատականներ։
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այսօր տարածաշրջանը հայտնվել է որակապես նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում, հետևաբար՝ առկա են նոր սպառնալիքներ Հայաստանի համար։
Ըստ նրա՝ պետք է վերաիմաստավորվի այդ կոնֆիգուրացիայում Հայաստան-Արցախ անվտանգային նոր հայեցակարգը՝ դինամիկ զարգանալու համար անշրջելի երաշխիքներ ստեղծելու համար։
«Որևէ պարագայում եռակողմ հայտարարությունը չի կարող դառնալ Արցախի խնդրի կարգավորման մեծ պայմանագրի իրավական կարկասը»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը՝ միևնույն ժամանակ չժխտելով փաստաթղթի դերը արյունահեղության դադարեցման մեջ, բայց և պահանջելով, որ այդ սկզբունքը հաշվի առնվի հետագա անվտանգային հարցերի գնահատման ժամանակ։
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55