Այսուհետ, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ /ամսական 18000 դրամ/ կարող են ստանալ նաև Լեռնային Ղարաբաղում հաշվառված գործատուի մոտ աշխատող ՀՀ քաղաքացիները։Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 22.09.2016թ. նիստում:
Որոշմամբ սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող անձին խնամքի նպաստ է նշանակվում բացառապես այն դեպքում, երբ ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և, երբ ծնողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չի նշանակվել:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է նպաստ նշանակող մարմինը: Այդպիսով քաղաքացին ազատվում է փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունից:
Հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ ժամկետները՝ խնամքի նպաստ նշանակելու վերաբերյալ որոշումը կկայացվի 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումի հիման վրա (այդ թվում՝ այն դեպքում, երբ դիմումը մերժվել է) նշված անձին նշանակվում է խնամքի նպաստ՝ անկախ կրկին դիմելու հանգամանքից, Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված` խնամքի արձակուրդում գտնվելու և խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Այս դեպքում խնամքի նպաստ նշանակելու դիմումը ներկայացնելու օր է համարվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացրած դիմումը ներկայացնելու օրը, իսկ խնամքի նպաստի չվճարված գումարները վճարվում են ամբողջությամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47