Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դադարեցնում է կապերն ԱՄՆ անվտանգության ուժերի հետ՝ շարունակելով մեղադրել Վաշինգտոնին 2016-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ, հայտնում է Middle East Eye-ն: Սոյլուն դադարեցրել է համատեղ նախապատրաստումն ու ծրագրերը Թուրքիայի եւ Ամերիկայի ոստիկանական ուժերի միջեւ, մերժել է Միացյալ Նահանգներին վաղ հասանելիությունը կասկածյալների վերաբերյալ թուրքական ոստիկանության տվյալներին եւ հրաժարվել է ամերիկյան գործընկերներին տեղեկացնել Թուրքիայում հետաքննությունների ընթացքի մասին, հայտնել է թուրք պաշտոնյան MEE-ին: «Սակայն դա լիովին չի խոչընդոտել ԱՄՆ իշխանությունների հետ համագործակցությանը, քանի որ նրանք կարողացան համապատասխան տեղեկություններ ձեռք բերել հետաքննության ավարտից եւ դատարան փոխանցումից անմիջապես հետո»,- ասել է պաշտոնյան՝ չհայտնելով իր անունը: Սոյլուի եւ Վաշինգտոնի միջեւ թշնմանքը երկար տարիների պատմություն ունի: 2018-ին Թրամփի վարչակազմը ժամանակավորապես սանկցիա կիրառեց Սոյլուի եւ արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլի նկատմամբ՝ ԱՄՆ քաղաքացի Էնդրյու Բրունսոնի ձերբակալման եւ կալանավորման հետ հետ կապված: Հաջորդ տարի ԱՄՆ-ը նորից պատժամիջոցներ կիրառեց Սոյլուի եւ այլ թուրք պաշտոնյաների նկատմամբ Սիրիայի հյուսիս-արեւելքում ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի դեմ Թուրքիայի հարձակման ֆոնին: «Վերջին պատժամիջոցից ի վեր սեփականության իմ հռչակագրում փոփոխություններ չեն եղել,- կատակել էր նա այն ժամանակ:- ԱՄՆ-ում ես անշարժ գույք չունեմ»: Սոյլուին մոտ մարդիկ, ME-ին ասել են, որ նա միշտ կասկածանքով էր մոտենում ԱՄՆ-ին, եւ նրա դեմ պատժամիջոցները միայն մոտեցրին ԱՄՆ անվտանգության համագործակցությունը դադարեցնելու նրա քայլերը: «Հուլիսի 15-ը [2016 թվականի հեղաշրջման փորձը] Թուրքիայում տեղի ունեցավ նրանց [ԱՄՆ] պատվերով»,- չորեքշաբթի հեռուստատեսային մեկնաբանություններում ասել էր Սոյլուն: «Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Միացյալ Նահանգները պատասխանատու են հուլիսի 15-ի իրադարձությունների համար: ԱՄԷ-ն Միացյալ Նահանգների համար ամենակարեւոր օպերացիոն գործընկերն է»: Սոյլուն նաեւ հայտնել է, որ համաձայն չէ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ հանդիպմանը` չնայած դեսպանատունը պնդում էր դա: «Ես նրան ոչ մի ընդունելություն չեմ նշանակելու: Ես դա կանեմ միայն այն դեպքում, եթե նրանք սկսեն հարգանք ցուցաբերել այս երկրի նկատմամբ»,- ասել է նա: ԱՄՆ-ի հասցեին նույն մեղադրանքները նախարարից հնչել էին դեռ փետրվարին, ինչը դատապարտում եւ հերքում էր ստացել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55