Genesis Armenia համահայկական գիտավերլուծական հիմնադրամ/ուղեղային կենտրոնը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության (Հայաստան, ՀՀ) դեմ Ադրբեջանի Հանրապետության (Ադրբեջան, ԱՀ) շարունակվող զինված հարձակումը, ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների սադրիչ և սպառնալից գործողությունները, դրանք համարում՝
1- միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, նորմերի ու միջպետական հարաբերությունների կոպտագույն խախտում,
2- ԱՀ և նրա դաշնակից Թուրքիայի՝ պետականորեն կազմակերպված, համակարգված և իրագործված հակահայ քաղաքականության շարունակություն,
3- ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված ՀՀ իշխանության անկարողության ու անգործության դրսևորում, անպատասխանատու, չհաշվարկված և ոչ հետևողական քաղաքականության արդյունք, որն իրական սպառնալիք է հայկական զույգ պետությունների և հայության գոյության համար:
Հիմք ընդունելով, որ՝
- ՀՀ իշխանության ստորագրած ցանկացած փաստաթուղթ կամ միջազգային պայմանագիր, որն իր բնույթով քաղաքական է կամ վերաբերվում է մարդու իրավունքների պաշտպանությանը պետք է ներկայացնել ՍԴ, այնուհետև ԱԺ քննարկմանը, իսկ ՀՀ ինքնիշխան և տիտղոսային տարածքների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերը կարող են ստորագրվել միայն հանրաքվեից հետո,
- ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությանն առնչվող ցանկացած գաղտնի պայմանավորվածության կամ արկածախնդիր հայտարարության իրագործումը չափազանց ռիսկային է և պարունակում է անվտանգային անդառնալի կորուստներ,
- 2021 թ. մայիսի 17-ին ՀՀ ԱԺ-ում և Կառավարությունում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի արած բանավոր հայտարարությունը, թե պատրաստվում է Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել երրորդ հայտարարություն, որով ՀՀ և ԱՀ միջև տեղի է ունենալու գծանշում և տեղորոշում (դեմարկացիա և դելիմիտացիա),
- ՀՀ միջպետական հարաբերությունների կարգավորման համատեքստում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ ՀՀ Բարձր դատարանը՝ ՍԴ-ն, ունի նախադեպային որոշում՝ 2009 թ. ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ,
Genesis Armenia-ն ՀՀ իշխանությունից պահանջում է՝
- Անհապաղ դադարեցնել 2020 թ. նոյեմբերի 9-ին հրապարակված, ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը չսպասարկող հայադավ Հայտարարության (Միջազգային պայմանագրի, Փաստաթղթի) հրապարակված և գաղտնի պահվող (մասնակի կամ ամբողջական) կետերի կամ բանավոր պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
- ՑԱՆԿԱՑԱԾ տարբերակով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերման համար։
- Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ապահովել անվտանգային համապատասխան բանաձև, որը կստիպի ագրեսոր Ադրբեջանին՝ զորամիավորումներն անհապաղ դուրս բերել ՀՀ տարածքից և/կամ հայտարարել համազգային մոբիլիզացիա և պատրաստվել՝ դիմակայելու ՀՀ միջազգային իրավասուբյեկտայնությունը վիճարկող, ՀՀ տարածքային ամբողջությունը ոտնահարող ագրեսորին:
- Դադարեցնել ՀՀ և ԱՀ միջև գծանշման և տեղորոշման աշխատանքներն սկսելու վերաբերյալ խորհրդակցությունները կամ պայմանավորվածությունները, դրանք դարձնել հրապարակային, ստուգել նման հայտարարությունների սահմանադրականությունը:
- Տարածաշրջանում կոմունիկացիաներն ապաշրջափակելու ԱՀ պաշտոնական հայտարարություններն ընդունել ի գիտություն, սառեցնել ՀՀ մասնակցությունը դրանց իրագործմանը կամ գաղտնի քննարկումները նվազագույնը մինչև Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ սահմաններից և այդ հարցերի հայաստանանպաստ և հայանպաստ լուծումների քննարկումը թողնել ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող իշխանությանը՝ բացառելով նման քննարկումների իրականացումը պարտված կառավարության կողմից՝ օտարերկրյա պետության կողմից ուժի սպառնալիքի ներքո:
- ՀՀ և Արցախի Սահմանադրություններով ամրագրված այն տարածքները, որոնք 2020 թ. սեպտեմբերի պատերազմի հետևանքով անցան Ադրբեջանի հսկողության տակ, դրանք համարել օկուպացված՝ մինչև Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցումը:
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03