Մայիսի 23-ին Բելառուսի իշխանություններն իջեցրել են Աթենքից Վիլնյուս մեկնող RyanAir ավիաընկերության ինքնաթիռը և ձերբակալել բելառուսական Nexta ընդդիմադիր տելեգրամ ալիքի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրատասևիչին։ Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել։
Եվրոպական երկրների առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել են Բելառուսի իշխանությունների գործողությունները՝ այն գնահատելով ահաբեկչական և առևանգման գործողություն։
Լատվիան ու Լիտվան ասել են, որ Բելառուսի օդային տարածքը պետք է հայտարարվի անապահով, իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչսը նշել է, որ այն պետք է փակվի բոլոր միջազգային թռիչքների համար։ Լիտվայում քրեական գործ է հարուցվել «հարկադիր անհետացման» հատկանիշներով։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները լուրջ հետևանքներ են ունենալու։
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ԵՄ երկրների միջև չվերթ իրականցնող ինքնաթիռի ուղղության պարտադրված փոփոխությունը և ինքնաթիռից լրագրող Պրատասևիչի դուրսբերումը և ձերբակալությունը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան։ Հայտարարությունում նշված է, որ Բելառուսի իշխանությունների գործողությունները վտանգել են ինքնաթիռի 120 ուղևորների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների կյանքը։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44