Ամերիկյան Google ընկերությունը դատական հայց է ներկայացրել ռուսական «Ռոսկոմնադզոր»-ի դեմ, որը պահանջում է հեռացնել 2021 թվականի հունվարին չարտոնված հանրահավաքներին մասնակցելու կոչերով YouTube-ում տեղադրված անօրինական բովանդակության 12 հղումները, գրում է «Կոմերսանտ»-ը:
Մայիսի 11-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանն ընդունել է ամերիկյան Google ընկերության հայցն ընդդեմ «Ռոսկոմնադզոր»-ի: Դատարանի փոխանցմամբ՝ խոսքը տեղեկատվական ռեսուրսին հասանելիության սահմանափակման անօրինական գործողությունների ճանաչման մասին է:
««Ռոսկոմնադզոր»-ը, գլխավոր դատախազության պահանջների հիման վրա, Google-ի վարչակազմին ծանուցագիր է ուղարկել 2021-ի հունվարին չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար կոչեր պարունակող նյութերի հասանելիությունը սահմանափակելու մասին»,- մանրամասնել են վարչությունից՝ մեկնաբանելով գերատեսչության դեմ ներկայացված հայցը:
Նշվում է՝ Google-ը կարող էր դիտավորյալ դատական հայց ներկայացնել մայր ընկերության, այլ ոչ թե դուստր ձեռնարկության՝ «Գուգլ» ՍՊԸ-ի անունից: Նման ձևով ընկերությունը կարող է վիճարկել Ռուսաստանի առաջին և վերաքննիչ ատյանների որոշումներն այլ իրավասություններում, օրինակ, Եվրոպական դատարանում:
Ըստ Vegas Lex փաստաբանական գրասենյակի ղեկավար Կիրիլ Նիկիտինի՝ «Գուգլ» ՍՊԸ-ն նախկինում Ռուսաստանում վարույթ չէր նախաձեռնել «Ռոսկոմնադզոր»-ի ոչ նորմատիվային ակտերը վիճարկելու համար և հանդես էր գալիս միայն որպես պատասխանող կողմ կամ երրորդ կողմ:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44