Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Wall Street Journal պարբերականի տեղեկությունը 2019թ. նոյեմբերին Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք աշխատակցի ծանր հիվանդության մասին չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը 2021թ. մարտի 23-ին հրապարակել էր հայտարարություն, որում ասվում էր, որ մինչեւ 2019թ. դեկտեմբերի 30-ը չի բախվել նոր կորոնավիրուսային վարակի հետ։ Լիցզյանը նաեւ ընդգծել է, որ, հայտարարության համաձայն, 2021թ. մարտի 23-ի դրությամբ ինստիտուտի ոչ մի աշխատակից կորոնավիրուսով չի վարակվել։
Ավելի վաղ WSJ-ն տեղեկացրել էր, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք աշխատակից 2019թ. նոյեմբերին՝ մինչեւ նոր տեսակի կորոնավիրուսի մասին առաջին տեղեկությունների ի հայտ գալը, ծանր հիվանդացել է։
Մինչ այդ, մայիսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի հանրապետական անդամները հայտարարել էին «լուրջ անուղղակի ապացույցների» մասին, թե COVID-19-ի բռնկումը կարող էր տեղի ունենալ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի պատճառով։
Մարտի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել էր չինական Ուհան փորձագետների առաջին այցի արդյունքները, որտեղից, ենթադրաբար, սկսել է տարածվել նոր տեսակի կորոնավիրուսը։ Հետազոտությունների այս փուլում ստույգ որոշել վիրուսի աղբյուրը եւ նրա առաջացման ժամանակը չի հաջողվել, ասել են կազմակերպությունում։ Այնուամենայնիվ, համաձայն գիտնականների հիմնական վարկածի՝ մարդու համար վտանգավոր մուտացիայի կորոնավիրուսը կարող էր ենթարկվել չղջիկների հետ շփված կենդանիներից մեկի օրգանիզմում։
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02