Ռուս-հայկական հարաբերությունները փորձված են ժամանակով, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и Факты» թերթին տված հարցազրույցում։ Սերգեյ Լավրովը նշել է՝ կասկած չունի, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով: «Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի տված լինել եղբայրական հայ ժողովրդին: Դա են վկայում Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման կասեցումը՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար»,- ասել է նա։ Ըստ նրա, այսօր, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում: «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական օգնությունը բարձր են գնահատում մեր հայ ընկերները: Ըստ Լավրովի, կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի խնդրով: «Մենք հաստատեցինք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ամենաբարձր և այլ մակարդակներում: Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ հանդիպել են և բազմաթիվ հեռախոսազրույցներ ունեցել: Մայիսի սկզբին ես այցելեցի Երևան: Միջխորհրդարանական փոխանակումներ են իրականացվում: Բացի այդ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքները հաղթահարելու համար՝ Ռուսաստանը «Sputnik V» պատվաստանյութեր է հասցրել Հայաստան: «Մենք աշխատում ենք հետագա օժանդակության հարցի շուրջ: Մենք հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության ոլորտում, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- ասել է նա։
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02