Draken ընկերության օդաչուի ղեկավարությամբ ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկուշաբթի ԱՄՆ Լաս Վեգասի մերձակայքում գտնվող Նելլիս ավիաբազայից թռիչքից գրեթե անմիջապես հետո: Օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնում է ավիաբազայի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ենթակապալառուի կողմից կառավարվող օդանավը, որն օդ էր բարձրացել Նելլիս ավիաբազայից, վթարի է ենթարկվել ժամը 14:30-ի սահմաններում` բազայի հարավային սահմանից այն կողմ: Նելլիս ավիաբազայի աշխատակիցները խորին ցավակցություն են հայտնում Draken-ի զոհված օդաչուի գործընկերներին, ընկերներին եւ ընտանիքին»,- ասված է ավիաբազայի կայքի հայտարարության մեջ: Իր հերթին, ԱՄՆ ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը հայտնում է, որ կործանված ինքնաթիռը ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրության Mirage F-1 կործանիչն էր: Կարգավորողի ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր հետաքննություն անցկացնելու համար: Վթարի հնարավոր պատճառի մասին տեղեկատվություններ դեռ չի հաղորդվել: Fox News-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լաս Վեգասի Մարտին Լյութեր Քինգի անվան տարրական դպրոցի մոտ: Դեպքի վայրում են արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները, շրջագիծը շրջափակված է:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44