2021թ. մայիսի 24-ին` ժամը 17:45-ին, Երևան քաղաքի «Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասի բնակիչ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել նույն թաղամասի բնակչի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44